3 տարեկան աղջիկն արթնացել է սեփական հուղարկավորման ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլիպիններում երեք տարեկան աղջիկը արթնացել է սեփական հուղարկավորման ժամանակ, տեղեկացնում է Philippines Star-ը: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, աղջիկը հիվանդացել է տենդով և տեղի հիվանդանոց տեղափոխվել ուրբաթ օրը: Հաջորդ օրը բժիշկներն արձանագրել են աղջկա մահը:

Կիրակի՝ հուղարկավորությանը նահապատրաստվելու ժամանակ, հարևաններից մեկը բարձրացրել է դագաղի կափարիչը և նկատել, որ աղջիկը շարժվում է: Զարկերակը ստուգելուց հետո պարզ է դառնում, որ նա ողջ է: Ծնողները նրան ջուր են տալիս և տանում հիվանդանոց՝ զննման:

Ներկայումս աղջիկը գտնվում է տանը՝ ծնողների և բուժքույրերի խնամքի տակ:




Լրահոս