Ճամբարները վաղուց պիոներական չեն, բայց դեռ կան. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պիոներական ճամբարներն անցյալում են մնացել: Բայց դրանց նորացված տարբերականերն այսօր էլ են առաջարկվում դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներին:

Նախկին ակտիվությունն, իհարկե, չկա: Եվ Armlur.am-ը, հարցախույզ անցկացնելով երևանցիների շրջանում, որոշեց ճշտել, թե մարդիկ որքանով են վստահում ճամբարներին:

Մի մասը հաճելի հիշողություններով պատմեց իր պատանեկության տարիների պիոներական ճամբարները: Մյուսները նշեցին, որ մեր օրերի աշակերտական հանգստի այս տեսակին իրենք պարզապես չեն վստահում ու երբևէ չեն մտածել իրենց երեխաներին Հանքավան կամ Ծաղկաձոր ուղարկել:

Թեև քիչ, բայց կային նաև ծնողներ, ովքեր պահպանել էին հնուց եկած բարի ավանդույթը, ու նախընտրում էին իրենց երեխաների արձակուրդը հատկապես ճամբարներում կազմակերպել:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս