ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 14-ին հանդիպում է ունենալու նորանշանակ դեսպանների հետ:
Նրանք են՝ Խոսե Լուիս Ֆիալհո Ռոչան` Կաբո Վերդե Հանրապետության դեսպանն ԱՄՆ-ում, Փրասադ Կարիյաուասամ` Շրի Լանկայի Դեմոկրատա-Սոցիալիստական Հանրապետության դեսպանն ԱՄՆ-ում, Տիգրան Սարգսյան` Հայաստանի Հանրապետության դեսպանն ԱՄՆ-ում, Օմար Աբդիրաշիդ Ալի Շարմարկե` Սոմալիի Դաշնային Հանրապետության դեսպանն ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 3-ին: Հունիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան: