2010թ-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը մեծ չափով վերանայվել և համապատասխանեցվել է Եվրոպական օրենսդրությանը, ինչ շնորհիվ հնարավոր է դարձել ավելի շատ խախտումներ հայտնաբերել, -այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) և Ֆրանսիայի Հանրապետության մրցակցային մարմնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում այս մասին հայտարարեց ՀՀ ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը:”Միայն 2011թ-ին գրանցել ենք 200 խախտում, մինչդեռ 2010-ին՝ 100 խախտում: Իսկ դրա նախորդ տարիներին 6-7 անգամ քիչ խախտումներ էինք գրանցել: 2011-ին տուգանքները մի քանի անգամ շատացել են նախորդ տարիների հետ համեմատած”,-ասաց նա և ավելացրեց, որ պետական բյուջե տասնյակ անգամներ ավելի շատ գումար է գանձվել, քան նախորդ տարիներին:Արտակ Շաբոյանը նաև ասաց, որ այս տարի հնարավորություն են ունեցել ուժեղ և հիմնավոր որոշումներ կայացնելու, բայց միաժամանակ դատարանների կողմից անվավեր ճանաչված որոշումներ չունեն:Ֆրանսիայի մրցակցային համագործակցության նախագահ Բրունո Լասերին իր խոսքում նշեց, որ, տեսնելով թե 2011թ-ին ՏՄՊՊՀ-ն որքան տուգանքներ է գրանցել, հասկացավ որքան աշխատանք է արվել այդ բնագավառում:”Մենք ուրախ ենք այդ զարգացման համար և որ օրենսդրական փոփոխությունները առաջընթաց են բերել այս բնագավառում: Միաժամանակ պետք է նշեմ, որ արդյունավետության համար անհրաժեշտ չեն միայն օրենսդրական բարեփոխումները, պետք է նաև համարձակ լինել: Պետք է չվախենալ հստակ որոշումներ կայացնելիս”,- ասաց նա:Տեղեկացնենք նաև, որ հուշագրի ստորագրմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անրի Ռենոն:
ՏՄՊՊՀ–ն անցած տարի գրանցել է 200, իսկ 2010-ին՝ 100 խախտում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ