Հաքերային հարձակման է ենթարկվել ԴԱՀԿ ծառայության achurd.am կայքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ հաքերային հարձակման է ենթարկվել ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության achurd.am կայքը, որի պատճառով այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 09:30-ի մոտակայքում խաթարվել է գործող էլեկտրոնային հարկադիր աճուրդի օնլայն համակարգի աշխատանքը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը դիմել է իրավասու մարմիններին՝ կատարվածի վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Համապատասխան աշխատանքներ են տարվել կայքի բնականոն աշխատանքի վերականգման ուղղությամբ և ժամը 16:20-ի դրությամբ achurd.am կայքը անխափան աշխատում է:




Լրահոս