Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու Adidas ընկերությունը համագործակցության պայմանագիր են կնքել: Այն ուժի մեջ կմտնի 2015-2016 թվականների մրցաշրջանից:
Նշենք, որ տասը տարվա համագործակցության համար «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա առնվազն 750 միլիոն ֆունտ ստերլինգ: Պայմանագրի շնորհիվ` Adidas-ը կլինի ակումբի տեխնիկական հովանավորը:
Հավելենք, որ նախորդ 13 տարիներին «Մանչեսթեր Յունայթեդի» տեխնիկական գործընկերը Nike ընկերությունն էր: