Հովհաննես Մանուկյանի տեղակալների բնակարաններն ու մեքենաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ունի չորս տեղակալ: Նրանք բոլորն էլ կարողացել են գումարներ կուտակել: Այսօր armlur.am-ը կներկայացնի, թե որքան կարողություն ունեն նրանք:

Սկսենք նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանից: Նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է մեկ անհատական բնակելի տուն և մեկ բնակարան: Նրա կարողությունն այս պահին կազմում է 20 մլն դրամ և 30 հազար եվրո: Իսկ մեկ տարվա ընթացքում` աշխատանքի վարձատրության շնորհիվ վաստակել է 2 մլն դրամից ավել գումար:

Տեղակալ Արսեն Մկրտչյանը հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն և հասարակական նշանակության շինություն: Նրա դրամական միջոցները կազմում են 2 մլն դրամ և 18 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում տարբեր աշխատանքի վարձատրություններից նա վաստակել է 13 մլն դրամից ավել գումար:

Մյուս տեղակալը` Արման Թաթոյանն ունի LEXUS մակնիշի մարդատար ավտոմոբիլային միջոց: Նրա դրամական միջոցները կազմում են 15 մլն դրամ, 550 դոլար և 8500 եվրո: Մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 1 մլն 130 հազար դրամ:

Նրա վերջին տեղակալը Սուրեն Քրմոյանն է: Նա հայտարարագրել է երկու բնակարան և մեկ ավտոտնակ: Բացի դա` ունի նաև KIA մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: Նա ունի 75 հազար դոլար, 3 մլն 500 հազար դրամ և 15,500 եվրո: Մեկ տարվա ընթացքում էլ նա վաստակել է 4 մլն 912 հազար դրամ:




Լրահոս