«Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի. և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ մտքերը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ռուս գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ բժիշկ Անտոն Պավլովիչ Չեխովի (1860 թ. հունվարի 29 – 1904 թ. հուլիսի 15) մահվան օրն է։

25 ստեղծագործական տարիների ընթացքում գրել է 900 ստեղծագործություններ՝ բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, պիեսներ։ Նրա «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույրերը» և «Բալենու այգին» պիեսները ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ։ Պատմվածքներից աչքին են ընկնում «Կաշտանկան», «Շնիկով տիկինը» և այլն։ Չեխովի բոլոր հիմնական երկերը թարգմանվել են հայերեն:

Անտոն Չեխովը ծնվել է 1860 թվականին Տագանրոգ քաղաքում։ Անտոնի հայրը գյուղացու զավակ էր։ Պավել Չեխովը հայտնի էր որպես կրոնակոն-պահպանողական ավանդներին հավատարիմ քաղքենի առևտրական։ Նա իր որդիներին պարտադրում էր հաճախել եկեղեցի և ճշտությամբ կատարել կրոնական բոլոր ծիսակատարությունները, ինչպես նաև ստիպում էր նրանց կատարել խանութի գործակատարի պարտականությունները։

Մանկության այդ ծանր տարիներից էլ սկսվում է Չեխովի այդքան յուրահատուկ և բացահայտ ատելությունը քարացած ավանդույթների, կրոնի և եկեղեցու նկատմամբ։ Երբ նրա հայրը սնանկանում է, բացի Անտոնից ընտանիքի մնացած անդամները տեղափոխվում են Մոսկվա։ Եվ նա ստիպված էր հոգալ իր կյանքի ապահովության մասին և միաժամանկ շարունակեր ուսումը Տագանրոգի գիմնազիայում, որտեղ պարտադիր կարգով դասավանդում էին հին հունարեն և հին լատիներեն։

Այնտեղ նա սովորում է տասնմեկ տարի։ Գիմնազիայում սովորելու տարիներին նա աչքի էր ընկնում իր արտասովոր ընթերցասիրությամբ։ Պատանեկության տարիներին Չեխովի սիրելի հեղինակներից մեկն է եղել Վիկտոր Հյուգոն։ Շատ բարձր գնահատելով Շեքսպիրի արվեսը, 1876 թվականին եղբորը գրած նամակում խորհուրդ է տալիս նրան կարդալՏուրգենևի հայտնի հոդված-ակնարկը Շեքսպիրի և Սերվանտեսի մասին։ Տագանրոգի թատրոնը շատ խղճուկ վիճակում էր,սակայն Չեխովը, բեմադրելով Գրիբոեդովի «Խելքից պատուհաս» կամ Լերմոնտովի «Դիմակահանդես», Գոգոլի «Ամուսնություն», «Ռևիզոր» և Օստրովսկու գործերը, աշակերտներին կապում էր արվեստի և գրականության առաջավոր ներկայացուցիչների հետ։

Չեխովը հաճախ ինքն էլ էր մասնակցում աշակերտական բեմադրություններին և նույնիսկ գրում պիեսներ։ Գիմնազիան ավարտելուց հետո Չեխովը ուղեվորվում է Մոսկվա՝ Պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում ուսանելու համար։ Քանի որ նրանց ընտանիքը դեռ ծանր կացության մեջ էր, Անտոնը կրկին ստիպված էր և՛ սովորել, և՛ աշխատանք փնտրել։ Հետևելով ավագ եղբոր խորհրդին, նա որոշում է աշխատակցել ռուսական երգիծաբանական պարբերականներին և կարողանում է կարճ ժամանակահատվածում բավական ամուր կապեր ստեղծել դրանց խմբագիրների հետ։

Սկզբում նա կազմում էր թռուցիկ ակնարկներ կամ թեթև երգիծաբանական պատմվածքներ։ Ուսանողական տարիներին նա ավելի հաճախ հանդես է եկել Անտոշա Չեխոնտե կեղծանունով։ Սկզբնական շրջանում նա գրում էր շատ հապճեպ կերպով՝ ջանալով շոտ հանձնել անհրաժեշտ նյութերը և ժամանակին ստանալ վարձատրությունը։ Հաճախ նկարագրում էր աննշան և առօրյա դեպքեր, նկարագրում էր կյանքի զավեշտալի կողմերը։ Այդ ինտենսիվ գրական աշխատանքը չմնաց անհետևանք։ Չեխովը հետզհետե մշակում է կյանքի յուրահատուկ երևույթները դիտելու, ուսումնասիրելու և արձանագրելու արտասովոր ընդունակությունը։ Նա յուրացնում է հակիրճ գրելու դժվարին արվեստը։ Այս նոր ժամանակահատվածում նա սկսում է մոտենալ կյանքին և իրականությանը նոր դիրքից։ Չեխովը սկսում է ավելի մեծ ուշադրությամբ դիտել շրջապատում ծանր իրականությունը և ավելի լավ տեսնել իրական կյանքի հակասական երանգները ու բարդ ելևէջները։ Նորից նա գրի էր առնում զավեշտալի դեպքերև ու նորից աշխատում էր կատակներով գրավել իր ընթերցողների ուշադրությունը։

Սակայն այժմ արդեն չէր կարողանում սառնասիրտ մնալ և ծածկել իր հույզերն ա խեղդել հոգու խորքում պահված ապրումներն ու մտորումները։ Որպես բժիշկ և գիտնական-գրող` Չեխովը միշտ շատ ուշադիր էր մոտենում իր պատմվածքների թեմաների մշակմանը, առանձին սյուժեների ընտրությանը և միշտ ձգտում էր արտացոլել իրականությունը։ Այդ էր պատճառը, որ նա անվերջ գրում էր, մշակում, վերամշակում` ավելի դիպուկ խոսքեր գտնելու և ավելի ազդու գույներ ընտրելու համար։

Մոսկվայի համալսարն ավարտելուց հետո Չեխովը անցնում է ինտենսիվ ստեղծագործական աշխատանքի։ Երբ լույս է տեսնում Չեխովի ակնարկների և պատմվածքների առաջին ժողովածուները, ռու մի քանի գրականագետներ, ողջունելով նոր հեղինակին, միաժամանակ հայտնում են իրենց տարակուսանքները։ Չեխովն առավոտից մինչև երեկո լինում էր հիվանդանոցում և տոկուն աշխատանք էր տանում։ Համբերությամբ լսում էր բազմաթիվ հիվանդների գանգատները, ուսումնասիրում նրանց կենցաղային պայմանները, գտնում յուրաքանչյուր հիվանդի համար սփոփանքի ջերմագին խոսքեր։

Հայտնի ռուս գրողը շատ պահանջկոտ է եղել։ Օրինակ՝ նա շատ կոկիկ և մաքրասեր էր։

Նա մանրակրկիտ հետևում էր իր արտաքին տեսքին։ Չնայած ծանր հիվանդությանը՝ նա ոչ մի անգամ հյուրերին խալաթով չի դիմավորել։ Իր աշխատանքին նա նույնպես լուրջ էր վերաբերվում. Չեխովն աշխատում էր տոնական հագուստով։

 




Լրահոս