
Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում հորդորեց, որպեսզի պետական պաշտոնյաները, պատգամավորներն ու ընդհանրապես քաղաքացիները իրենց ավտոմեքենաները վարելուց ավտոմեքենաների դիմապակում անպայման փակցված լինեն ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:Այսօր՝ մարտի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Արշակունյաց 2 հասցեում՝ Մամուլի շենքի դիմաց, նկարահանել է BMW X5 մակնիշի 016 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան:Նշված ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանին, իսկ ավտոմեքենայի համարանիշներն էլ գրանցված են Ազգային ժողովի ավտոտնտեսության հաշվեկշռում:Նշված օրինախախտման համար օրինազանց վարորդը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության: