Կարմիրգյուղի համայնքապետը ամբաստանյալի աթոռին է յուրացումների և խախտումների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի ղեկավար 63-ամյա Միշա Դանիելյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Այսպես, Armlur.am-ը տեղեկանում է, որ համայնքապետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չարաշահելով պաշտոնական դիրքը, անցկացրել է մի շարք աճուրդներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառել Կարմիրգյուղ համայնքի օրինական շահերին:

Այս ամենից բացի պաշտոնական դիրքը օգտագործելով` պետության կողմից տրամադրված թվով 2 ծրագրերի իրականացման ընթացքում համայնքապետը յուրացրել է խոշոր չափի գումար:

Նախկինում դատված, դատվածությունը մարված, այժմ գործող համայնքապետ Միշա Դանիելյանը, կատարելով պաշտոնական կեղծիք, կազմել, ստորագրել և վավերացրել է ավագանու նիստի որոշումները:

Միշա Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը` պաշտոնական դիրքն օգտագործելով), 309 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը` հատուկ միջոցների գործադրմամբ), 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորությունների չարաշահում` խմբային շահերից լնելով, որը վնասել է մի խումբ անձանց) և 314 հոդվածով (պաշտոնական կեղծիք):

Համայնքապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրգործը գտնվում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում` դատավոր Աղվան Պետրոսյանի վարույթում:




Լրահոս