Կստեղծվեն կամավորական հրշեջ ջոկատներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am-ին ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են,որ մարտի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Ֆրանսիայի PACA (Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր) տարածաշրջանի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են PACA տարածաշրջանի առաջին փոխնախագահ Պատրիկ Ալեմանդը, տարածաշրջանային հարցերով Մարսելի քաղաքապետի խորհրդական Գարո Օվսեպյանը, PACA տարածաշրջանի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Բեռնար Բոդիները, PACA տարածաշրջանի միջազգային հարաբերությունների ծառայության տնօրեն Բեռնար Ֆարնին և նրա տեղակալ Վիլյամ Լալանժը, Ֆրանսիայի Բուշ ֆյու Ռոնի հրշեջ-փրկարարկան ծառայության տնօրենի փորձագետ-խորհրդական Բեռնար Ժանինը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական Իսաբել Գինելը և մշակույթի հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտենը։ Ողջունելով հյուրերին, ԱԻ նախարարը համառոտ ներկայացրել է նախարարության կառուցվածքը եւ հիմնական գործառույթները։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական Իսաբել Գինելը նշել է, որ PACA պատվիրակության այցի հիմնական նպատակն է զարգացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը։ Տիկին Գինելն ավելացրել է, որ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը մեծ նշանակություն է տալիս ԱԻՆ-ի հետ համագործակցությանը, որը երկար տարիների պատմություն և բավական խոր արմատներ ունի։ Դեսպանությունը սերտորեն համագործակցում է ԱԻՆ-ի հետ` արտակարգ իրավիճակների ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ։ Հրշեջ կամավորական շարժման ներդրումը ոչ միայն կնպաստի արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանը, օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը, այլև լուրջ սոցիալական խնդիր կլուծի` ապահովելով աշխատատեղեր, մասնավորապես հեռավոր շրջաններում ու գյուղերում։




Լրահոս