
Ամերիկյան Արկանզաս նահանգի օդանավակայանը կվերանվանվի Բիլլ եւ Հիլարի Քլինթոնների պատվին, -հաղորդում է Газета.Ru-ն: Հիշեցնենք, որ Բիլ Քլինթոնը եղել է այդ նահանգի ղեկավարը՝ 1990-ականներին ԱՄՆ նախագահ ընտրվելուց առաջ: Հիլարի Քլինթոնը՝ ԱՄՆ ներկայիս պետքարտուղարը, փաստորեն, եղել է Արկանզասի առաջին տիկինը: Բացի այդ, նա ժամանակին եղել է օդանավակայանի իրավաբանական ծառայության խորհրդատուն: