Եթե չխնայենք խմելու ջուրը, ապա կկանգնենք խնդրի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե այսօր չխնայենք խմելու ջուրը, ապա վաղը կկանգնենք խնդրի առաջ, Ջրի համաշխարհային օրվան (մարտի 22) ընդառաջ այսօր կազմակերպված ասուլիսին իր մտահոգությունները հայտնեց “”Գլոբալ ջրային համագործակցություն”” հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանը: Թեեւ չկան կատարված ուսումնասիրություններ, թե Հայաստանում որքան է կազմում խմելու ջրի կորուստը, մասնագետը նշեց, որ ջուրը հարկավոր է խնայել եւ միայն տեղեկացրեց, որ ամբողջ երկրի տարածքում ջուրն անհավասար է բաշխված: Արեւիկ Հովսեփյանը թերություն է համարում այն, որ Հայաստանում չկա անկախ փորձաքննություն իրականացնող մարմին, որը կզբաղվի ջրի ուսումնասիրությամբ: Մյուս կարևոր թերությունը, ըստ նրա, ջրային ցանցի մաշվածությունն է, որը շտապ վերանորոգման կարիք ունի: Ինչ վերաբերում խմելու ջրի անվտանգությանը, ապա Սննդի Անվտանգության եւ Որակի հսկողության տեսչության գլխավոր մասնագետ Վահե Դանիելյանի հավաստմամբ Առողջապահության նախարարությունն ամեն օր ստուգման է ենթարկում խմելու ջուրը եւ խախտումներ դեռ չեն գրանցվել:




Լրահոս