
1924 թ. մարտի 19-ին ծնվել է հայ նշանավոր դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: Այսօր մեծանուն դերասանահին դարձավ 88 տարեկան:Նա մեկն է այն արվեստագետներից, ով 1946 թ. ներգաղթի տարիներին վերադարձավ հայրենիք և սկսեց իր ստեղծագործական գործունեությունը: Որոշ ժամանակ անց Վարդուհի Վարդերեսյանն ընդունվում է Գյումրու թատրոն, որի անձնակազմը շատ ջերմ է ընդունում դերասանուհուն: Գյումրու թատրոնում մեծն դերասանուհին խաղաց մոտ տասը տարի, որի ընթացքում արժանացավ հանդիսատեսի համակրանքին ու ջերմությանը: Դերասանուհու կերտած կերպարներից շատերը՝ “Մոր սիրտը”, “Պատվի համար” ֆիլմի Մարգարիտի կերպարը, վաղուց դարձել են հայկական կինոյի լավագույն նմուշներից: Դերասանուհուն մեծ ճանաչում բերեց նաև “Իմ սիրտը լեռներում ” ներկայացման Ջոնիի կերպարը, որը դերասանահունին մարմնավորել է 32 տարեկանում: Թեև դերասանուհին տարիքով մեծ է, սակայն չի պատրաստվում հեռանալ թատրոնից: “Կուզենայի, որ երիտասարդներն էլ նույն ոգով ապրեին”,- ասել է մի առիթով դերասանուհին: