![](https://armlur.am/wp-content/uploads/2014/07/mejlumyan.jpg)
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ փաստաբան Կարեն Մեժլումյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որակավորման և մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի նախորդ որոշմամբ դադարեցվել էր որակավորման և մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ Սիմոն Բաբայանի լիազորությունները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սիմոն Բաբայանը նշանակվել էր «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն։