Քաղաքապետարանը դժվարանում է որոշում կայացնել․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ներքաղաքային տրանսպորտի սակագինը քննարկող հանձնաժողովը հասել է սոցիալական խոցելի խավերին։

ՄԻՊ գրասենյակը եւս առաջարկել է անդրադառնալ սոցիալական խավերի համար նախատեսված զեղչային համակարգին։ Այժմ ընթանում են քննարկումներ, սակայն վերջնական որոշում չկա։ Տրանսպորտի հանձնաժողովի ղեկավար, փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը դժվարացավ նշել, թե երբ կավարտվի այդ գործընթացը։

Նա ասաց, որ ՀԿ-ներից, ինչպես նաեւ ֆիզիկական անձանցից սակագնի հաշվարկների առաջարկներ չեն եղել։ Արդեն մեկ տարի է՝ շարունակվում են այս քննարկումները, եւ քաղաքապետարանը դժվարանում է սակագին որոշել, քանի որ նորից կարող է ընդվզումների ալիք բարձրանալ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս