«Կախարդական» գրիչով հնարավոր է ստանալ տեստային առաջադրանքների պատասխանները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Oրեր առաջ «Ժողովուրդ»-ի խմբագրությունում է հայտնվել 2 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գրիչ, որի միջոցով հնարավոր է եղել ստանալ տեստային առաջադրանքների պատասխանները:

Այսինքն՝ ընդունելության քննության մեջ դերակատարում ու շահագրգռվածություն ունեցող մարդիկ մտածել են, որ գրիչի վրայի կոդ-շտրիխները կարելի է այնպես դասավորել, որ դառնան դիմորդների հուշաթերթիկները:

Օրինակ՝ 2-րդ թեստի, 3-րդ հարցի պատասխանը 4-րդ տարբերակն է: Այս երկամյա նորամուծության մասով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ կառավարությանն առընթեր գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանի հետ, ով ասաց. «Դեռ երկու տարի առաջ՝ 2012-ին, նման խոսակցութուններ տարածվեցին, որ իբր գրիչ է հայտնվել դիմորդի ձեռքին, որը կարողանում է քննության տեստերի պատասխանները տալ: Բայց ասեկոսեների մակարդակով էր:Հետո լսեցինք, որ ԱԱԾ-ն էր դրանով զբաղվում»:

Իսկ ահա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «կախարդական» գրիչի մասով խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս