«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի քրեական աշխարհում դեռ ամեն ինչ խաղաղ չէ:
Կրքերը շարունակում են բորբոքվել այս անգամ էլ հայտնի հակամարտության հանգուցալուծման եղանակների շուրջ: Վերջերս հայտնի դարձավ, որ Երրորդմասցի Լյովիկի ջավախահայ մտերիմներից մեկին հենց քրեակատարողական հիմնարկում ծեծի են ենթարկել Օշականցի Գեւորիկի ընկերները: Պատճառն, ըստ տարածված տեղեկությունների, այն է, որ կալանավայրում իրենց պատիժը կրող տարրերը համարձակվել են ասել, թե Լյովիկ-Գեւորիկ «մենամարտում» հաղթող դուրս եկավ Լյովիկը, որ առանց ծեծ ուտելու խնդիրը կարգավորեց:
Այս ձեւակերպումը դուր չի եկել Գեւորիկի շրջապատի ներկայացուցիչներին, ովքեր պնդել են, թե Գեւորիկը համապատասխան «ապտակը»՝ որպես պատասխան ստացել է եւ պետք չէ սուտ լուրեր տարածել:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՔԿՀ-ի այս հայտնի ծեծից հետո ոստիկանությունը երկրորդ անգամ սկսեց օրենքով գողերի որսը: Թերեւս կրքերը հանդարտեցնելու համար»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։