Բժշկականի ուսանողները տարվել են ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մոտ 50 ուսանողներր, անմիջապես լսարանից տարվել են ոստիկանություն և բավական ժամանակ պահվել Կենտրոնի բաժնում:hayeli.am-ի տեղեկություններով, բժշկականի ուսանողները առաջին անգամը չէ, որ հայտնվում են ոստիկանությունում : Բժշկականի ռեկտոր Դերենիկ Դումանյանը hayeli.am-ին փոխանցել է, որ ինքը այդ մասին տեղյակ է : Պարզվում է` մոտ 15 օր առաջ բժշկականի ուսանողների մասնակցությամբ ինչ-որ կռիվ է եղել .”Ոստիկանությունը դիմել էր մեզ` խնդրելով, որ աջակցենք հանցագործներին բացահայտելու գործում, նման դեպքերում մենք աջակցում ենք ոստիկանությանը”,- նշել է Դերենիկ Դումանյանը և հավելել, որ ուսանողները հրավիրվել են հարցաքննության, որպես վկաներ: Նա սակայն նշել է, որ ոստիկանություն են հրավիրվել ոչ թե 50 այլ ավելի քիչ թվով ուսանողներ, ովքեր հարցաքննվելուց հետո ազատ են թողնվել:




Լրահոս