Հրդեհներ՝ Երևանի խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի մոտակայքում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք, Միքայելյան փողոցում` «Փարոս»-ի մոտակաքում` 200 քմ, Դավիթ Բեկի փողոցի թիվ 108/93 շենքի մոտակայքում` 400 քմ, Ռուբինյանց փողոցում` բենզալցակայանի մոտակայքում` 60 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Անդրանիկի փողոցի վերջնամասում` 2500 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի «Մամարզա» կոչվող տարածքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:




Լրահոս