
Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը` Էտնան “արթնացել է”: Հրաբխից բարձրացող ծխի եւ մոխրի շիթը հասնում է 4 մղոնի:Այս տարվա ընթացքում սա արդեն Էտնայի չորրորդ ժայթքումն է, լավայի հաստ շերտը լցվում է Սիցիլիայի անմարդաբնակ Valle del Bove դաշտավայրը: Մասնագետները նշում են, որ հրաբխի նմանատիպ ժայթքումները սովորական երևույթ են դարձել եւ որեւէ լուրջ վնաս չեն կարող հասցնել: