Այսօր երեկոյան Բրազիլիայի Ֆորտրալեզե քաղաքում կմեկնարկի BRIKS-ի գագաթաժողովը, որին կմասնակցեն Ռուսաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, գագաթաժողովին մասնակցելու նպատակով այսօր այստեղ է ժամանել Բրազիլիայում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ավելի վաղ այցելել էր Ռիո դե Ժանեյրո՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը դիտելու նպատակով:
Ֆորտրալեզեում նախատեսվում է Պուտինի երկկողմ հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, ինչպես նաև Հնդկաստանի նոր վարչապետ Նարենդա Մոդիի հետ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել էր Ռուսաստանի նախագահը, գագաթաժողովին կքննարկվի պատժամիջոցների հարցը, BRIKS-ի բանկի ստեղծումը, միջազգային արժութային համակարգի բարեփոխումը: Պուտինը կոչ է արել BRIKS-ի ղեկավարներին դիմակայել ԱՄՆ-ի կողմից իրականցվող հալածանքներին, գրում է lenta.ru-ն: