Armenian text to speach

ԽԱՉԻԿՅԱՆԸ ԿԱ ՈՒ ԿԼԻՆԻ ՀՀԿ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե այդքան միլիոնի յուրացումներից հետո Դուք դեռ շարունակում եք մնալ Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանն ասաց. «Իհարկե: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ի տարբերություն քաղաքականության մեջ ճամբարներ փոխողների, քաղաքական բոմժերի` ես կմնամ ՀՀԿ-ում երեկ, այսօր եւ վաղը»: «Իսկ ի՞նչ երեսով եք քարոզելու ՀՀԿ-ի համար»` հարցրինք Խաչիկյանին, ով պատասխանեց կարճ. «Պարզ երեսով»: Երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք ծանր մեղադրանքներից հետո Խաչիկյանի մոտ ամեն ինչ լավ է, նա պատասխանեց. «Ամեն ինչ լավ է դրախտում, եւ ամեն ինչ լավ է հորիզոնական դիրք ընդունած վիճակում, երբ վերեւից ու ներքեւից մոմեր են դրված ու ծաղկեպսակներ»:




Լրահոս