
ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքի իշխանություննների հաշվարկով, հարձակվող Լեբրոն Ջեյմսի վերադարձը Բասկետբոլի ազգային գործակալության տեղական ակումբ քաղաքին տարեկան 500 մլն դոլարի շահույթ կբերի: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Քաղաքային իշխանությունների տվյալներով, միայն «Քլիվլենդի» խաղերին այցելուների աճի հաշվին քաղաքը հավելյալ կստանա 268 մլն դոլար: Եվս 230 միլիոնով քաղաքային բյուջեն կհամալրվի ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի հաշվին: Ջեյմսի պայմանագիրը «Քլիվլենդի» հետ կնքվել է երկու տարով, այդ պատճառով ընդհանուր շահույթը կկազմի 1 մլրդ դոլր:
Ինքը՝ մարզիկը, այդ ընթացքում կաշխատի 42 մլն դոլար: