ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ գրուպ» ընկերության պատվավոր նախագահ Խաչատուր Սուքիասյանը Հայ ազգային կոնգրեսի ցուցակում իր լինել-չլինելու հարցը վերապահել է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սուքիասյանն ասաց, թե ինքը Հայ ազգային կոնգրեսի անդամ է, ավելին, բարձր է գնահատում այս տարիներին Կոնգրեսի կատարած աշխատանքները, քանի որ քաղաքական այս ուժը գործել է բավական դժվար պայմաններում, միեւնույն ժամանակ՝ ՀԱԿ-ն այն ուժն է, որ կարող է մրցունակ դարձնել երկիրը՝ ի հակակշիռ այս իշխանությունների: Ինչ վերաբերում է Երեւանի թիվ 10 ընտրատարածքում իր առաջադրմանը, ապա Սուքիասյանը նշեց, թե վստահ է հաղթանակի մեջ: Պատասխանելով մարտի 1-ի մասին մեր հարցին`  նա ասաց, թե դա շատ վատ երեւույթ է, բայց մյուս կողմից, ըստ նրա, այդ իրադարձությունները թերեւս նպաստեցին նաեւ, որ փոխվի հասարակությունն ու շատ հարցերի նայի այլ տեսանկյունից, նորովի եւ պայքարի իր իրավունքների համար:




Լրահոս