
Հայաստանի Հանրապետությունում գործող 7 ապահովագրական ընկերություններում և Հայաստանի ապահովագրողների բյուրոյում 2014թ. հունիսի 30-ի դրությամբ առկա է 442.150 գործող ԱՊՊԱ պայմանագիր: Հատուցում ստանալու համար առկա է 24.985 դիմում: Այս մասին armlur.am-ը տեղեկանում է Հայաստանի ապահովագրողների բյուրոյից:
Կարգավորված դիմումներից բավարարված դիմումների քանակը 24.985-ն է, իսկ վճարված ընդհանուր գումարը կազմել է 4 մլն 828 հազար 948 դրամ: Բացի այս` կան նաև բավարարված, սակայն դեռևս չվճարված դիմումներ, որոնց քանակը 486-ն է, իսկ վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 143.404 դրամ:
Պարզվում է` եղել են նաև հատուցումից հրաժարվելու մասին 191 դիմումներ: Մերժված դիմումների քանակը 539-ն է: