«Ռուսական զորքերը պատրաստ են ներխուժել Ուկրաինա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական զորքերը պատրաստ են ներխուժել Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհդի քարտուղարի տեղակալ, պաշտանության նախկին նախարար Միխաիլ Կովալը, տեղեկացնում է Украинская правда-ն:

Նրա խոսքով, «Ուկրաինան կանգնած է իր հյուսիային հարևանի կողմից լայնածավալ ագրեսիայի իրականացման շեմին»: Կովալը նշել է, որ այս պահին Ռուսաստանի հետ սահմանին կանգնած են ռուսական զորքերը: Նրա խոսքով, միայն Ռուսաստանի կողմից բռնագրավված Ղրիմում գտնվում է 22 հազար զինվորական:

Երկուշաբթի խփվել էր ուկրաինական ռազմաօդային ուժերի ԱՆ-26 ինքնաթիռը: Ինչպես հայտարարել էր պաշտպանության նախարար Վալերի Գելետեը, այն ամենայն հավանականությամբ, խփվել էր ոչ թե զենիթային զենքով, այլ ավելի հզոր հրթիռային զենքով՝ ՌԴ տարածքից:




Լրահոս