Յամալում հսկայական փոս է գոյացել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յամալում անհայտ ծագում ունեցող հսկայական փոս են հայտնաբերել: Այն նկարահանել են թերակղզու նավթային և գազային ձեռնարկությունները սպասարկող ուղղաթիռների օդաչուները: Նրանց խոսքով՝ փոսի չափերն այնքան մեծ են, որ նրա մեջ հանգիստ կարող է մի քանի Մի-8 ուղղաթիռ տեղավորվել:

Նորագոյացության հատակով լայն ստորգետնյա գետ է հոսում: Տեսագրության հեղինակները նշում են, որ փոսի կողքի հողը, կարծես, դուրս նետված լինի, իսկ դրա մուգ գույնը վկայում է ջերմամշակման մասին:

Այսպիսով՝ փոսի առաջացման պատճառ կարող է լինել ոչ մեծ ատոմային ռումբի պայթյունը: Սակայն այդ տարածքում պայթեցման հետ կապված աշխատանքներ չեն կատարվել:

Ինտերնետի օգտատերերը կարծում են, որ ձագարը կարող է անհայտ մետեորիտի անկման արդյունք լինել. տեղեկացնւմ է Россия 24-ը:




Լրահոս