ԽՈՒՃՈՒՃԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ-ը թեեւ արեց իր համագումարը, սակայն չի շտապում ո՛չ համամասնական ընտրացուցակը հրապարակել, ո՛չ էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրումներ անել: Պարզվում է՝ այստեղ դեռեւս չեն քննարկել ու չեն ավարտել այդ աշխատանքները: ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ցուցակը կներկայացնեն սահմանված ժամկետում, իսկ թե երբ, նա չգիտեր: Աբրահամյանն ասաց, որ դեռ հայտնի չէ, թե քանի թեկնածու կառաջադրեն: Նշենք, որ ՕԵԿ-ին` որպես կոալիցիոն փոքր  եղբոր, ՀՀԿ-ն թույլ է տվել առաջադրել որքան թեկնածու կամենա, բայց նաեւ նշվել է, որ իրենք այդ թեկնածուներին պատգամավոր չեն դարձնի: Ի դեպ, ՕԵԿ-ը թիվ 11 ընտրատարածքում սատարելու է տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանին: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը, որը նախկին ՕԵԿ-ական է, իսկ այժմ` անկուսակցական:




Լրահոս