Կորնուոլլի ափերի մոտ զբոսաշրջիկները բռնել են հսկայական երկնագույն թյուննոսի, որը գնահատվում է մոտ 1 միլիոն ֆունտ ստերլինգ (1,7 մլն դոլար). հայտնում է The Daily Mirror-ը:
Հինգ բրիտանուհի զբոսաշրջիկներ 2,2 մետրանոց սատկած թյուննոսին գտել են ափամերձ հատվածում: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ 2013-ին Անգկիայի հարավում գտնված՝ երկու անգամ ավելի փոքր ձուկը վաճառվել էր կես միլիոն ֆունտով:
Զբոսաշրջիկները ձկանը ջրից թուրս են հանել տեղի ձկնորսների օգնությամբ. նրանցից մեկը խնդրել է ձկանն իրեն տալ, քանի որ դրա որսն արգելված է և վաճառել, միևնույն է, չի լինի: Սակայն հազվադեպ ձկների որսը վերահսկող կազմակերպությունը պահանջել է վերադարձնել ձկանը, որին ուղարկել են գիտնականներին՝ ուսումնասիրման համար: