«Ուրիշ ելք չունենք, պետք է սնանկություն հայտարարենք»:
Հայտնի օլիգարխն այսքան տարիների ընթացքում այդպես էլ մայրենի լեզվով վարժ խոսել չսովորեց: Եւ հատկապես նման վճռական հայտարարություն անելուց առաջ Բաղդասարովը պետք է գիտակցի, որ լեզվի սայթաքումը կարող է խանգարել իրեն: Չէ՞ որ ընկերությունը` տվալ դեպքում «Արմավիա»-ն, կարող է կա՛մ սնանկանալ, կա՛մ ոչ: Հայտարարությամբ սնանկանալը ո՞րն է: Հայտարարել միշտ կարելի է, իսկ իրականությունն այլ է: Ո՞վ կհավատա, որ ոլորտում գերիշխող դիրք ունեցողն իրականում փող չունի: Ավելի շուտ մարդիկ հանրապետականների կարգախոսին կհավատան, քան Բաղդասարովի սնանկությանը: Հետեւաբար, լավ կլինի, որ այլ հիմնավոր պատճառ մտածի: