«Ես հո երեկվա երեխա՞ն չեմ, շատ լավ հասկանում եմ, որ դժվար հաջողություն գրանցեի»:
Լավ է ուշ, քան երբեք: Ու լավ է, որ այս անգամ հաջողության հասնելու անհնարինության միտքը Խոսրով Մելիքիչին այցելել է ավելի վաղ, քան ընտրությունների մեկնարկը: Իհարկե, կարծում ենք, որ այդ միտքը նրան այցելել է ՀՀԿ-ի շնորհիվ, որտեղից ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանին հասկացրել են, որ քրիստոնեա-դեմոկրատի գնացքն արդեն գնացել է: Եւ իրոք, երեխայություն կլիներ, եթե այս կուսակցությունն առանձին մասնակցեր առաջիկա ընտրություններին: Նա հաստատ չէր կարողանալու հաջողություններ արձանագրել: Այնպես որ, այս դեպքում ճիշտ է Հարությունյանի` ՀՀԿ-ին միանալու որոշումը: