ԽՐԱԽՈՒՍԵՑԻՆ 200-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող եւ ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած Արցախի եւ Ջավախքի ավելի քան 200 ուսանողների հանձնեցին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից հատկացվող միանվագ դրամական աջակցության հավաստագրերը: Ծրագրով նախատեսվում է ծախսել 120 հազար դոլարին համարժեք դրամ:
Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը ցավով արձանագրեց, որ երբեմն արված գործերը շահարկումների առիթ են դառնում՝ փորձելով ստվերել դրանք: Մինչդեռ Կարեն եւ Սամվել Կարապետյանների բարեգործական նախաձեռնությունները երբեք քաղաքական ենթատեքստ չեն ունեցել, եւ անցած 20 տարիների ընթացքում նրանք իրականացրել են ավելի քան 90 մլն դոլարի բարեգործական ծրագրեր ամենատարբեր ոլորտներում` չհաշված տրամադրված անհատական օգնությունները, որոնք եւս բավական մեծ թիվ են կազմում:
Նախաձեռնությունները բարձր գնահատեց նաեւ «Վիրահայերի միասնություն» հ/կ նախագահ, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:




Լրահոս