Ջերմոցային էֆեկտի պատճառն անասնաբուծությո՞ւնն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր ուսումնասիրություններն ապացուցել են, որ երկրագնդի բնապահպանական իրավիճակի վատթրացման հիմնական պատճառն արդյունաբերության զարգացումը չէ: 2004-ին արբանյակից ստացված տվյալների ուսումնասիորւթյունը ցույց է տվել, որ այդ տարի ԱՄՆ-ում անասուններն ավելի շատ մեթան են արտանետել, քան նավթային և գազային արդյունաբերությունը՝ միասին վերցված:

Geophysical Research ամսագրում հրապարակված հոդվածում մի խումբ գիտնականներ ապացուցել են, որ արտանետումների ծավալն իրականում ավելի մեծ է, քան հրապարակել է ԱՄՆ-ի՝ շրջակա միջավայրի պահպանության գործակալության հաշվետվությունում:

Բնապահպաններին հայտնի են մեր մոլորակի մթնոլորտում ածխաթթու գազի հետ կապված խնդիրները: Համարվում է, որ հենց այդ գազն է գլոբալ տաքացման պատճառ հանդիսանում: Սակայն գոյություն ունի մեկ այլ գազ, որը նույն արդյունքին է հանգեցնում: Մեթանը ևս նպաստում է միջին տարեկան ջերմաստիճանների բարձրացմանը: Այդ պատճառով գիտնականներն ու պաշտոնյաներն ակտիվորեն վերահսկում են մեթանի արտանետման պրոցեսները: Մեթանի արտանետման հիմնական «մեղավորներն» են նավթի և գազի արտադրությունը, ինչպես նաև՝ անասնաբուծությունը:




Լրահոս