
Հարավային Կորեայի PSY ռեփերի Gangnam Style երգի տեսահոլովակը շարունակում է YouTube-ում օրական 3 միլիոն դիտում հավաքել. տեղեկացնում է Bloomberg TV-ն:
Տեսահոլովակը, որը հրապարակվել էր 2012թ. հուլիսի 15-ին, 2 տարում ավելի քան 2 միլիարդ դիտում է ունեցել՝ դառնալով ամենադիտվածը YouTube-ում: Միայն 2012-ին հոլովակը Google-ին 8 մլն դորալ է բերել, իսկ PSY-ը դարձել է ամենաբարձր վարձատրվող հարավկորեացի արտիստը՝ վաստակելով տարեկան 40 մլն դոլար:
YouTube-ում երկրորդը ամերիկացի երգիչ Ջասթին Բիբերի և ռեփեր Լուդակրիսի Baby երգի տեսահոլովակն է: Ներկայումս այն 1 միլիարդից ավել դիտում ունի: