Ցլերի վազքի մասնակցին տուգանել են «սելֆիի» համար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական Պամպլոնա քաղաքում ցլերի հետ վազքի մասնակիցներից մեկը 4 հազար դոլար պետք է վճարի «սելֆի» անելու փորձի համար. տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները:

Մեծ Բրիտանիայի բնակիչը փորձել է ինքն իրեն լուսանկարել իր հետևից վազող կենդանիների ֆոնի վրա. տեղեկացնում է BBC-ն: Լուսանկարը տարածվել է սոցցանցերով, և օգտատերերն այն ամենավտանգավոր սելֆին են համարել:

Քաղաքի փողոցներով ցլերի հետ վազքի՝ Էնսյերրոյի կազմակերպիչները, արգելել են մասնակիցներին սեփական անվտանգության համար ինքնուրույն լուսանկարել կամ տեսագրել:

Այժմ անսպասելի հայտնի դարձած տղամարդուն որոնում է ոստիկանությունը: Ընդանուր առմամբ՝ ֆոտոլուսանկարման համար տուգանվել է 3 մարդ:




Լրահոս