Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով վիրավորվածների թվում հայեր չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Ռուսաստանում Հայաստանի դեսպանության նախնական տեղեկությունների համաձայն Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով տուժած 100-ից ավել մարդկանց  թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Սակայն Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե  այդ տեղեկատվությունը նախնական է։

Հիշեցնենք, որ Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով մահացածների թիվը գնալով ավելանում է: Այս պահին հայտնվում է 20 զոհի մասին, իսկ 100-ից ավել անձինք տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից շատերի վիճակը ծանր է:




Լրահոս