Ինչպես armlur.am-ը հայտնել էր` այսօր Արցախում հակառակորդի կրակոցից զոհվել էր բնակիչ Արվիդ Դանիելյանը: Դեպքը տեղի է ունեցել Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում տեղակայված` «Սարիջալու» կոչվող տեղանքում:
Armlur.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը նշեց, որ վաղուց է ճանաչում հակառակորդի կրակոցից զոհվածին:
Գրիգորյանը նշեց, թե դեպքը տեղի է ունեցել «Սարիջալու» կոչվող տեղանքում, գյուղի և գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ: «Հակառակորդը խփել է ու անմիջապես գլխին», – նշեց Գրիգորյանը:
Նա նաև հավելեց, թե զոհվածն Ասկերանի բնակիչ է, ինքը շատ լավ ճանաչում էր նրան, սակայն չկարողացավ նշել, թե քանի տարեկան է և առհասարակ ինչով է զբաղվում