Արժե՞ հեշտացնել բուհ ընդունվելը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի բուհական ընդունելության քննությունները զրկվել են նախկին շուքից: Ու դրանց անհետաքրքիր ընթացքը, ոլորտին մոտ կանգնած մարդկանց հավաստմամբ, ընդունելության կարգի զգալի դյուրացմամբ է պայմանավորված:

Armlur.am-ի զրուցակիցները տարբեր կերպով մեկնաբանեցին նոր քննակարգը. մի մասը գտնում էր, որ ընդունելության կարգը երբեք չպետք է դյուրացնել, քանի որ բոլորովին էլ հարկ չկա բուհերը կիսագրագետ ուսանողներով համալրելու:

Համեմատաբար երիտասարդ տարիքի ներկայացուցիչներն էլ, թերևս, իրենց փորձից ելնելով՝ պնդում էին, որ հեշտ ընդունելության կարգը կխրախուսի ուսանողին, ու նա ուսումնառության ընթացքում կհասցնի հիմնավորապես զինվել գիտելիքներով:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս