Ըմբոշխնված Հայաստան-Ռուսաստան խաղը, որում, ի դեպ, ինչպես եւ հայտարարվել էր, «հաղթեց» հայ-ռուսական բարեկամությունը, շատերի համար տոնից վերածվեց դժոխքի. Հանրապետական մարզադաշտում հազարավոր մարդիկ` տոմսերը ձեռքներին, ուղիղ ժամը 19-ին փակված մուտքերի մոտ շվարած-կանգնած իրար հարցնում էին` բա մենք ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, ո՞վ է ներսում մեր տեղը կանգնած: Ոստիկաններն ի պատասխան միայն ասում էին, որ ոչինչ չգիտեն, …