Ապր 28,2011 00:00 Լուսանկարն արվել է Վարդանանց փողոցումԱղբարկղերի վրա հայերեն բավականին խոշոր տառերով գրված է, թե ինչ աղբի համար են նախատեսված աղբամանները` կենցաղային, ապակյա տարաների, թղթերի եւ այլն, սակայն մեր համաքաղաքացիները, միեւնույն է, աղբը գցում են գետնին. մարդիկ սովոր չեն քաղաքակիրթ ապրելակերպին:
Ապր 28,2011 00:00 ՀԱՐՑ. Մի քանի ամիս առաջ հայտնի մեծ ֆիրմային խանութից պատից կախվող թանկարժեք հեռուստացույց եմ գնել: Տվյալ ընկերության մասնագետն է հեռուստացույցը ամրացրել պատից, եւ ես ոչ մի կասկած չունեի, որ այն մի օր կպոկվի: Մի քանի օր առաջ այդ ահռելի հեռուստացույցը պոկվեց ու ջարդուփշուր եղավ: Դիմեցի այդ ընկերությանը, ինձ ասացին, որ չեն փոխհատուցի, քանի որ մասնագետը …
Ապր 28,2011 00:00 ՀԱՐՑ. Որքա՞ն միջոցներ են հատկացվում հանրապետությունում գործող գրադարանային ֆոնդը համալրելու համար, ի՞նչ սկզբունքով են ընտրում տրամադրվող գրքերը, տարեկան ի՞նչ քանակ է հատկացվում: Աննա Գասպարյան, 31 տարեկան, գրականագետՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշմանը համապատասխան համայնքներում գտնվող գրադարանները հանձնվեցին համայնքներին, իսկ մարզերի կտրվածքով կենտրոնական գրադարանները վերակազմակերպվեցին …
Ապր 28,2011 00:00 ՀԱՐՑ. Հենց գարունը գալիս է, ասֆալտները քանդվում են: Այս տարվա համար քանի՞ փողոց է նախատեսված վերանորոգել: Կազմված պլան կա՞, ինչքա՞ն գումար է նախատեսվում եւ ո՞ր փողոցներից կսկսվեն աշխատանքները:Արտաշես Գրիգորյան, 59 տարեկան, մեխանիկ ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի 2011թ. ծրագրով նախատեսված է կատարել շուրջ 574,0 հազ. քմ ասֆալտապատման եւ 193,5 հազ. գծմ ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման աշխատանքներ՝ 4000,0 մլն …
155.900 ՕԳՏԱԳՈՐԾՈՂ Ապր 28,2011 00:00 «Facebook» սոցիալական ցանցն այսօր առաջատարն է համաշխարհային շուկայում, այնտեղ գրանցված են ոչ միայն արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, այլեւ շատ լուրջ քաղաքական գործիչներ, մտավորականներ: Հայաստանում էլ այդ ցանցի նկատմամբ պակաս հետաքրքրություն չեն ցուցաբերում: Վերջնական տվյալներով միայն Հայաստանում այսօր «Facebook» սոցիալական ցանցում գրանցված է 155.900 օգտագործող: Ապրիլ ամսվա ընթացքում նրանց թիվն անհամեմատ աճել է: Եթե մարտին սոցցանցից օգտվում …
«ԱՐՅԱՆ ԵՎ ԱՐՑՈՒՆՔԻ ԵՐԿՐՈՒՄ» Ապր 28,2011 00:00 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է հայերեն թարգմանությամբ նոր գիրք` «Արյան եւ արցունքի երկրում», որի հեղինակն է շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերը: Գրքում նկարագրվում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ուրֆայում տեղի ունեցած իրադարձությունները: Հեղինակն ինքը գրքում նկարագրվող դեպքերի անմիջական ականատեսն է: Գիրքը նախատեսված է լայն շրջանակների` պատմաբանների, արեւելագետների, ինչպես նաեւ սովորական ընթերցողների համար:
ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է Ապր 28,2011 00:00 Ինչպես արդեն հայտնի է, 2 օր առաջ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ավտովթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով ստացել էր ողնաշարի սալջարդ: Հիմա բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում վիրահատության համար, բայց երեկ նրան չեն վիրահատել: Ինչպես տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը` Նազիկ Ավդալյանի վիճակը կայուն է, որեւէ բարդություն չի եղել, պարզապես հիմա …
ՏԻՐԱՆԱԼ ԼԻԲԻԱՅԻ ՆԱՎԹԻՆ Ապր 28,2011 00:00 «Լիբիայի առաջնորդ Մուամար Քադդաֆին իր կողմնակիցներից կազմված պատվիրակություն է ուղարկել Վենեսուելա՝ Լիբիայում տիրող ճգնաժամը լուծելու շուրջ բանակցություններ վարելու համար»,-հայտնում է «Reuters» գործակալությունը` մեջբերելով Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի խոսքերը: Ըստ Չավեսի` իր երկիրը կողմ է, որ Քադդաֆիի ռեժիմի եւ լիբիացի ապստամբների միջեւ բանակցություններ վարվեն: Լիբիայի պատվիրակության եւ վենեսուելացի դիվանագետների հանդիպման մանրամասները չեն հաղորդվում: Վենեսուելան այն մի …
ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ Ապր 28,2011 00:00 Ադրբեջանական «news.az» կայքի փոխանցմամբ` խորհրդարանական կոմիտեի նիստում առաջարկվել է վերականգնել մահապատիժը: Այդպիսի առաջարկով հանդես է եկել խորհրդարանական Իլյաս Իսմայլովը. «Մահապատիժը վերացվել է ԵԽ-ի պահանջով: Սակայն դա կարող է բացասաբար անդրադառնալ իրենց անձի դեմ ուղղված գործողություններից տուժածների վրա: Հենց անձի դեմ ուղղված հանցագործությունների կանխման համար էլ անհրաժեշտ եմ համարում վերականգնել մահապատիժը: Մահապատժի վերականգնումը կնվազեցնի այդպիսի հանցագործությունների …
ԿՄՆԱ ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ Ապր 28,2011 00:00 Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը Շարմ-էլ-Շեյխի հոսպիտալից չի տեղափոխվի բանտային հիվանդանոց, քանի որ դա կարող է բացասաբար ազդել նրա առողջության վրա: Երկրի գլխավոր դատախազի ներկայացուցիչ Ադել Սաիդի խոսքով` համապատասխան որոշումը կայացվել է Եգիպտոսի ՆԳՆ կողմից բժիշկների խնդրանքով: Հիշեցնենք, որ Մուբարաքը լքել է նախագահի պաշտոնը փետրվարի 11-ին երկրում ծայր առած ժողովրդական հուզումների արդյունքում: Հրաժարականից հետո ապրիլի …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում