ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ Հուն 11,2011 00:00 Երեկ Մարտիրոս Սարյանի արձանի մոտ նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին դիմավորեցին ժողովուրդը, ՀԱԿ-ի ակտիվիստներն ու նախկին քաղբանտարկյալները: Ժողովուրդը Հացպանյանին դիմավորեց «Սար-գիս, Սար-գիս» բացականչություններով: Նրան մոտեցող ու ողջագուրվող մարդկանց թվում էին նաեւ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Արամ Բարեղամյանը, ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նրանք բոլորը շամպայնի բաժակներով նշեցին Սարգիս Հացպանյանի ազատության …
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԻԲՐԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԱՏԱՐԱՆ Հուն 11,2011 00:00 «ՀՀ-ում գործում է արտակարգ դատարան»,-նման կարծիք հայտնած փաստաբան Հակոբ Ճարոյանն իր այս պնդման համար հիմք է ընդունում Սահմանադրության եւ օրենսդրության մի քանի հոդվածներ:Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «ՀՀ արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան»: Մյուս` 92-րդ հոդվածն ասում է, որ «ՀՀ-ում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ …
ՆԵՐՈՂ ՏՂԱ ՉԷ Հուն 11,2011 00:00 «Գրեյթ Վելլի» ընկերության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը պատրաստվում է վիճարկել «Երկիր» օրաթերթի դեմ իր ներկայացրած բողոքի գործով դատարանի վճիռը: «Ես էն մարդը չեմ, որին կարան անձնական վիրավորեն, եւ ես ներեմ»,- թերթի հետ հաշտություն կնքելու հնարավորության մասին ասել է պատգամավորը:
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԱՌԱՋ Հուն 11,2011 00:00 Հունիսի 9-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, Սարի թաղի 3-րդ փողոցի թիվ 13 տան մոտ վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ծալովի դանակով Կ. Մինասյանին հարվածել եւ վնասվածքներ է պատճառել 28-ամյա Արթուր Հ-ն, ով ձերբակալվել է: 34-ամյա Կարեն Մանասյանին ականատեսները տեսել են «Էրեբունի» պոլիկլինիկայի մոտ ընկած. նույն օրը՝ ժամը 09.40-ին, Կ. Մանասյանը հիվանդանոցում մահացել է:
ՀԱՄԱՆԵՐՎԵՑ Հուն 11,2011 00:00 Քրեական աշխարհում Մըգստ մականունով հայտնի Մհեր Պողոսյանի եւ Արտաշես Համբարձումյանի սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված եւ Ուկրաինայում ապրող բիզնեսմեն Վարդան Գեւորգյանը, որին քրեական աշխարհում ճանաչում են Հայկո անունով, երեկ՝ հունիսի 9-ին, համաներմամբ ազատ է արձակվել:
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Է Հուն 11,2011 00:00 Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը տեղեկացնում է, որ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը աշխատանքային այցով գտնվել է Մոսկվայում եւ երեկ արդեն վերադարձել է Երեւան: ՌԴ մայրաքաղաքում Զուրաբյանը, ըստ թերթի, հանդիպումներ ու քաղաքական խորհրդակցություններ է ունեցել ՌԴ իշխանական շրջանակների հետ: Հանդիպումներին մասնակցել է նաեւ «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը: «Ռուսաստանը կարեւոր եւ կառուցողական դերակատարություն …
ԳՈՀ ԵՆ Հուն 11,2011 00:00 Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ու հայտնի հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն այս օրերին գտնվում են ԱՄՆ-ում: Այսօր Լոս Անջելեսի Գլենդելի «Beyond the Stars Palace»-ում` «Stars» կինոթատրոնում, ցուցադրվելու է Տիգրան Պասկեւիչյանի` մարտի 1-ի դեպքերի մասին պատմող «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը: Նախատեսված է, որ ֆիլմի ցուցադրությունից հետո քաղաքացիների հարցերին կպատասխանեն փաստավավերագրական ֆիլմի սցենարի հեղինակը` …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուն 11,2011 00:00 ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ` Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի դեպարտամենտի ղեկավար Լորի Բրիստոյի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` Կազանում սպասվող զարգացումները, ինչպես …
ՀԻՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐԻ ՕՐԱԳՐԻՑ Հուն 11,2011 00:00 Իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը ՀՀԿ-ականների արձագանքներին լավագույն բնութագիրը տվեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` հիշեցնելով «Կովկասի գերուհին» ֆիլմի հայտնի հատվածը. «Հարսնացուն կգոռա, քացի կտա… ուշադրություն մի՛ դարձրեք, դա հին կովկասյան սովորույթ է»:Կովկասի գերուհու վարքագիծը ՀՀԿ-ականների մոտ, իսկապես, սովորություն է դարձել: Նրանք ճիշտ նույն կերպ էին իրենց պահում նաեւ այս տարվա մարտի 1-ի հանրահավաքից հետո, երբ Կոնգրեսը հրապարակեց …
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՆԿՈՒՄ Հուն 11,2011 00:00 Այս տարի շրջանավարտներ չլինելու պատճառով գրեթե կրկնակի պակասել են ապագա ուսանողների հետ պարապող կրկնուսույցների գները: Օրինակ` մաթեմատիկա պարապողները, որոնք նախկինում պարապում էին 400 հազար դրամով, հիմա խնդրում են 200 հազարով: Բնականաբար, նույնը վերաբերում է նաեւ մյուս առարկաներին: Նշենք նաեւ, որ այս տարի նույն պատճառով իջել է բուհական ընդունելության շեմը` հասնելով 7.5 միավորի:
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին