ՀԱՐՑ. Ո՞ր շենքերն ու շինություններն են համարվում գույքահարկով հարկվող օբյեկտներ:Արամ Թաթոյան, 19 տարեկան, ուսանողՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2002թ-ին ընդունված «Գույքահարկի մասին» ՀՕ-491-Ն օրենքի` գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները, բ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն),գ) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) եւ …