ՀՀ ՏՄՊՊ-ից տեղեկացնում են, որ այսօր կայացած նիստում ներկայացվել են Հանձնաժողովի մանրածախ առեւտրի ոլորտում անցկացրած լայնածավալ ուսումնասիրության արդյունքները, ըստ որի պարզվել է, թե որոնք են դաշտում գերիշխող տնտեսվարողները: Հանձնաժողովի որոշմամբ` այս ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում “Ալեքս Գրիգ”,”ՍԱՍ գրուպ”, “Ֆրեշ”, “Սթար Դիվայդ” եւ “Նոր Զովք” ընկերությունները՝ համապատասխանաբար “Երեւան Սիթի”, “ՍԱՍ”, “Ֆրեշ”, “Սթար” եւ “Նոր Զովք” …