ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԻՐԵՆ «ԼԿՏԻ» ՁԵՎՈՎ Է ՊԱՀՈՒՄ Հուն 28,2011 00:00 Երեկ, երբ քաղաքապետարանի ներկայացուցիչները Երեւանի Տիգրան Մեծ փողոցում բացօթյա առեւտրով զբաղվողներին փորձել են «քշել», նրանցից ոմանք վատացել են, ինչի հետեւանքով շտապօգնություն են կանչել:«Ժողովուրդ»-ը ժամը 14-ի սահմաններում ահազանգ ստացավ առեւտրականներից, որոնք խնդրեցին շտապ օգնության հասնել, քանի որ ոստիկաններն իրենց վրա «հարձակում» են գործել: Պարզվում է` առավոտվա ժամերին քաղաքապետարանի աշխատողները հանձնարարություն են ստանում փողոցում դեռ առեւտուր անողներին …
ՆՈՐԱՁԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Հուն 28,2011 00:00 Հուլիսի 14-ին կավարտվեն ԿԸՀ լիազորությունները, եւ համաձայն ԸՕ վերջերս ընդունված տարբերակի` կձեւավորվի նորը: Իսկ ՕԸ փոփոխություններով ԿԸՀ-ի անդամներին առաջարկում են ոչ թե խորհրդարանական կուսակցությունները, այլ Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը եւ Վճռաբեկ դատարանը: ԿԸՀ-ում ընդդիմությանը ներկայացնող Զոյա Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե մտավախություն ունի, որ նոր ձեւավորվող հանձնաժողովը լինելու է միաձայն որոշումներ կայացնող, ու …
ԱՌԱՆՑ ԾԱՂԿԵՊՍԱԿԻ Հուն 28,2011 00:00 Կիրակի օրը Լոռու մարզի Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ.Ղազարյանի հուղարկավորության արարողությունն էր: Ուշագրավ է, որ նրա հուղարկավորությանը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ոչ միայն չէր մասնակցում, այլեւ ծաղկեպսակ չէր ուղարկել՝ ի տարբերություն, օրինակ, ՀՀ գլխավոր դատախազի: Նշենք նաեւ, որ հաջորդ օրն իսկ հանգուցյալ դատավորի անունը հանված էր դատավորների ցուցակից: Եւս մեկ լուր դատական …
ԲԱՆ ՉԿԱ Հուն 28,2011 00:00 «Կազանից սպասելիքներ չեմ ունեցել»,-«Ժողովուրդ»-ին տված խիստ լակոնիկ մեկնաբանության մեջ նշեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինիս հավելմամբ` սա նշանակում է, որ համաձայնություն չկա, եւ Ադրբեջանը հնարավորության դեպքում կգնա հակամարտության պատերազմական ճանապարհով լուծմանը, ինչի հնարավորությունը, սակայն, դեռ չունի:
ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ Հուն 28,2011 00:00 Իշխանությունների` երկխոսության վերաբերյալ հայտարարությանը ՀԱԿ-ի պատասխանն ամբողջությամբ կհնչի հունիսի 30-ի հանրահավաքին: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արմեն Մուսինյանը` հավելելով, որ հանրահավաքի երկրորդ օրակարգային հարցը լինելու է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին անդրադարձը, եւ իհարկե, նաեւ ներքաղաքական բնույթի այլ հարցեր:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուն 28,2011 00:00 ԲՈՂՈՔԵԼ ԷԱրտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերին: Ի թիվս այլ հարցերի` ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է նաեւ Կազանում կայացած եռակողմ գագաթաժողովի արդյունքները: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Կազանում կայացած հանդիպմանը առաջընթաց չարձանագրվեց, քանի որ չնայած միջնորդ երկրների ղեկավարների, միջազգային հանրության կոչերին եւ ակնկալիքներին, Ադրբեջանը պատրաստ չեղավ …
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՎԱԶԴԸ ԿԱԶԱՆԻ ՖՈՆԻՆ Հուն 28,2011 00:00 Եւ այսպես, ի՞նչ է տեղի ունեցել ուրբաթ օրը Կազանում` Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ-Դմիտրի Մեդվեդեւ հանդիպման երեքուկես ժամվա ընթացքում, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հայտնվեցին նախագահներ Օբամայի եւ Սարկոզիի բանավոր ու գրավոր ուղերձ-ճնշումների ուղեկցությամբ: Այս հարցը վերջին օրերին ամենաքննարկվողն է: Պատասխաններն էլ, բնականաբար, բազմազան: Փորձենք հասկանալ, թե ինչն էր այդ պատմական պահին ստիպել Սերժ Սարգսյանին ցույց տալ …
ԲՌՆԵԼ ԵՆ Հուն 28,2011 00:00 Շաբաթ երեկոյան ոստիկանություն բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստներ, որոնք հունիսի 30-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկներ են բաժանել Պուշկին-Մաշտոցի պողոտա խաչմերուկում: Սարգիս Գեւորգյանին, Վահագն Գեւորգյանին, Սարգիս Խաչատրյանին եւ Դավիթ Քիրամիջյանին ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել միայն այն բանի համար, որ նրանք հանրահավաքի մասին իրազեկելիս նաեւ գոռացել են «Սերժի՛կ, հեռացի՛ր»: …
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ԱՌԱՋ Հուն 28,2011 00:00 Այս օրերին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներն ակտիվորեն հանդիպումներ են ունենում մարզերում: Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը երեկ էլ մեկնել էին Մասիս քաղաք՝ հանդիպելու այնտեղի ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում հիմնականում արծարծվել են հունիսի 30-ին կայանալիք հանրահավաքը, ներքաղաքական ու արտաքին քաղաքականության խնդիրներ:
ՀՀԿ-ն ԽՈՐՔԻՑ Հուն 28,2011 00:00 Վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը վերջերս ակտիվորեն լծվել է կուսակցական աշխատանքին: Շաբաթ օրերը նա մեկնում է հանրապետության տարբեր մարզեր՝ կուսակցական տոմսեր հանձնելու նորընծա ՀՀԿ-ականներին: Այս շաբաթ նա եղել է հայրենի Լոռու մարզում: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին հարցրինք՝ արդյոք Տիգրան Սարգսյանի կողմից ակտիվ կուսակցական աշխատանքով զբաղվելը չի նշանակում, որ նա էլ գլխավորելու …
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից