Վրաերթ Գայի պողոտայում Հուն 16,2011 12:07 Հունիսի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ին 23-ամյա Դավիթ Ա.-ն «BWV» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 78-ամյա Քնարիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Դավիթ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն
Հափշտակել է ծանոթուհու դրամապանակը Հուն 16,2011 11:59 19-ամյա Մարիամ Խ-ն հունիսի 15-ին, ժամը 15.40-ին ոստիկաններին հայտնել է, որ գիշերը, ժամը 01.00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ին կից այգում իր ծանոթ Սուրենն իր պայուսակից բացահայտ կերպով հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս, լիցքավորման սարք եւ համացանցի ֆլեշ-քարտ: Պարզվել է, որ Սուրենը նախկինում դատապարտված, 20-ամյա Սուրեն Ա.-ն է, որը նույն օրը ժամը …
Ազգային հերոս Յուրա Պողոսյանին նվիրված հուշ-ցերեկույթին մասնակցել է Սեյրան Օհանյանը Հուն 16,2011 11:48 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 15-ին Երեւանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ եւ Արցախի Ազգային հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան 50-ամյակին եւ մահվան 19-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին: Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողներ եւ ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից: Սեյրան Օհանյանը, առանձնահատուկ կարեւորելով արցախյան ազատամարտում Յուրա Պողոսյանի ունեցած ավանդը, մասնավորապես ասել է. …
Զորակոչիկների առողջական վիճակը Հուն 16,2011 10:54 ՀԱՐՑ. Զորակոչի ժամանակ առողջական խնդիրների պատճառով ոչ շարային համարվողներին բնակության վայրից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա գտնվող զորամաս են տանում: Նրանք ի՞նչ իրավունքներից են օգտվում: Անահիտ Նավասարդյան, 42 տարեկան, գործազուրկՊԱՏԱՍԽԱՆ. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունը եւ դրանից օգտվողների ցանկը սահմանված է զինապարտության մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետով: …
«168 ժամ». «Քեթրինի» Միհրանը Աժ-ո՞ւմ Հուն 16,2011 10:25 Թերթի տեղեկություններով՝ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ցանկանում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող ընտրատարածքում առաջադրել իր թեկնածությունը. «Այդ նպատակով նա վերջին ամիսներին իրեն պատկանող «Քեթրին» ընկերության միջոցով այդ համայնքում սկսել է լայնածավալ գործունեություններ, այդ թվում՝ բարեգործական ակցիաներ իրականացնել: ԴԱՀԿ պետը նշանակվում է նախագահի հրամանով, և չի բացառվում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Մ.Պողոսյանն այլևս …
ՄԱԿ-ի ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴԵՍՊԱՆ ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ԿՀԱՆԴԻՊԻ ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Հուն 16,2011 10:24 Թուրքական իշխանությունները բավարարել են ամերիկյան հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան դիմումը եւ թույլատրել նրան` հանդիպել Սիրիայից Թուրքիա գաղթած սիրիացիների հետ:Անջելինան արդեն ուրբաթ օրը պատրաստվում է այցելել Թուրքիայի Հաթայ նահանգում տեղակայված փախստականների վրանային ճամբարները, որտեղ տեղավորվել են Սիրիայից Թուրքիա մտած մոտ 8 հազար 500 հոգի:
«Հայկական ժամանակ». Ոստիկանին կխրախուսեն Հուն 16,2011 10:21 Թերթի ունեցած տեղեկություններով, նախօրեին Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ավազակային հարձակման մեջ կասկածվող Արման Ենգիբարյանի վրա մահացու կրակ բացած ոստիկանը կխրախուսվի լավ ծառայության համար: Ոստիկանի անձնական տվյալները դեռևս չեն հրապարակվում: Ըստ ոստիկանության թերթի աղբյուրների` արդեն հաստատվել է, որ Արման Ենգիբարյանը վերջին ամսիներին առնվազն հինգ ավազակային հարձակում է կատարել:
«Չորրորդ ինքնիշխանություն». Պառակտված կոնգրեսն ու ջայլամի մարտավարությունը Հուն 16,2011 10:15 Իշխանական քարոզչամեքենաները սրտաճմլիկ վերլուծություններ են անում, թե բա չեք ասի՝ Հայ Ազգային Կոնգրեսը պառակտվում է։ Եվ քանի որ վերջին օրերին այս թեման հաճախ է քննարկվում, թերևս արժե ավելի հանգամանորեն անդրադառնալ խնդրին…. Վերջին հաշվով մարդկանց ցանկացած խումբ էլ կարող է մի քանի օրում տարբեր անվանումներով մի 40–50 կուսակցություն գրանցել, հետո դրանք միավորել ու անունը դնել, ասենք, …
«Հրապարակ». Դեսպանը նկատել է դատախազության անհավասարակշվածությունը Հուն 16,2011 09:44 Թերթը գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վերջերս այցելած օտարերկրյա դեսպաններից մեկը նրա առանձնասենյակից դուրս գալուց հետո հետաքրքիր դիտարկում է արել. «Նա նկատել է, որ գլխավոր դատախազի սեղանին Ֆեմիդայի՝ արդարադատության և օրինականության աստվածուհու արձանն է դրված, որի մի ձեռքում սուրն է, մյուսում՝ կշեռքը: Ընդ որում՝ կշեռքը խորհրդանշում է հավասարակշռված մոտեցում ոճրին և պատժին, …
«Ժողովուրդ». Ոստիկանությունը խուզարկություններ է սկսել «թոշակների գործով» Հուն 16,2011 08:32 Օրաթերթի փոխանցմամբ` երեկ ՀՀ ոստիկանության քննչական վարչությունը Կենսաթոշակային ապահովության ծառայությունում կատարած չարաշահումների գործով խուզարկություններ ու փաստաթղթային առգրավումներ է կատարել այդ ծառայության բազմաթիվ աշխատակիցների բնակարաններում, ինչպես նաեւ որոշ փաստաթղթեր են առգրավել ծառայության կենտրոնական գրասենյակից: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ առաջիկայում հնարավոր է` ձերբակալվի ընդհուպ մինչեւ մի քանի հարյուր մարդ, որից 200-ը` կլինեն թոշակներ բաժանողներ: Տեղեկատվությունը պաշտոնապես …
06 Նոյեմբեր 14:26 Մտել են Բաղրամյան փողոցի շենքերից մեկը, էլեկտրահարել` կնոջ, կապել ոտքերն ու ձեռքերը, գումար փնտրել
11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան
06 Նոյեմբեր 14:26 Մտել են Բաղրամյան փողոցի շենքերից մեկը, էլեկտրահարել` կնոջ, կապել ոտքերն ու ձեռքերը, գումար փնտրել
31 Հոկտեմբեր 20:44 Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին
14 Հոկտեմբեր 13:37 Ձերբակալված ֆիզիկայի ուսուցիչը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին կից խորհրդի կազմում է. նախարարի անտեղյակությունը
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Հոկտեմբեր 20:16 «Դոմուս» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ և ընկերության դեմ հարուցված վարույթներ կան․ հրդեհի վերաբերյալ վարույթ չի հարուցվել
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան