Լիբիայում ՆԱՏՕ ական ուժերը ռմբահարել են մարդատար ավտոբուս Հուլ 17,2011 23:47 Ինչպես փոխանցում է ՌԵՅՏԵՐ գործակալությունը, հղում կատարելով լիբիական պետական հեռուստաընկերության հայտարարությանը, ՆԱՏՕ ի ավիահարվածների արդյունքում Կիկլա քաղաքում պայթել է մարդատար ավտոբուս: ՌԻԱ Նովոստի գործակալությունը փոխանցում է, որ քաղաքը գտնվում է Տրիպոլիից 150 կմ հր-արևելք: ՆԱՏՕ ի հրամանատարութունը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը: Կան բազմաթիվ գոհեր:
զինվորը զինվորին սպանել է Հուլ 17,2011 01:14 Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին, ժամը 20:30-ի սահմաններում Հայաստանի ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 23-ամյա Խաչատուր Հրաչիկի Թադեւոսյանը` զորակոչված Շենգավիթի զինկոմիսարիատից, մարտական հենակետում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները` ինքնաձիգով կրակել եւ անզգուշությամբ մահ է պատճառել համածառայող, 19-ամյա Կոլյա Հովհաննեսի Մեսրոպյանին: Վերջինս զորակոչվել էր Կենտրոնի զինկոմիսարիտաից:Ինչպես armlur.am-ին փոխանցեցին Հայաստանի …
Վրաերթի է ենթարկել ու դիմել փախուստի Հուլ 17,2011 01:01 Այսօր` հուլիսի 16-ին, ժամը 19.10-ի Սեւան-Երեւան ավտոմայրուղու վրա վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմայրուղու 56-րդ կմ-ում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու եւ թողնելով անօգնական դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վրաերթի ենթարկվածի դին տեղափոխվեց Սեւանի դիահերձարան: Ավելի ուշ պարզվեց, որ վրաերթի է ենթարկվողը …