«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարա վերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 26-ին ժամը 10.00- 24.00 կդադարեցվի «Աջափնյակ» վարչական շրջանի Լենինգրադյան, Հալաբյան, Էստոնական, Առաքելյան, Արզումանյան, Աբելյան, Ջանիբեկյան, Սիսակյան փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: