Բաց նամակ` սպանված զինվորների հարազատներից, ուղղված` ՀՀ նախագահին Օգո 22,2011 18:17 Հայոց բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների` Արայիկ Ավետիսյանի, Տիգրան Օհանջանյանի, Գեղամ Սերգոյանի, Վալերիկ Մուրադյանի և Արտակ Նազարյանի հարազատները բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին: Նամակում հիշեցվում է 2011 թվականի հունվարի 27-ին տեղի ունեցած հանդիպումը, երբ Սերժ Սարգսյանը, որպես օրենքի եւ Սահմանադրության պաշտպան խոստացել է հետամուտ լինել սպանված զինվորների գործերի բացահայտմանը: Այդ օրվանից անցել է շուրւջ …
Գողացել են կոճղափայտեր Օգո 22,2011 18:06 Օգոստոսի 20-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Սևանի բաժին է դիմել 51-ամյա Սերյոժա Ղ.-ն և հաղորդում տվել, որ ս/թ հուլիսից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում, Ծաղկունք-Հրազդան երկաթգծի տարածքի 70-73 կմ հատվածից գողացել են փոխարինված 120 կոճղափայտեր:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 51-ամյա Ղուկաս Ղ.-ն:Գողոնն առգրավված է:Կատարվում է հետաքննություն:
Մղձավանջը ավարտին է մոտենում Օգո 22,2011 18:01 ԱՄՀ –ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի փաստաբան Ուիլյամ Թեյլորը նշել է, որ իր պաշտպանյալը դատավարությանը լավատեսորեն է տրամադրված: Փաստաբանն ասել է, Քննության ժամանակ կայացրած եզրակացությունը չի ապացուցում, որ հյուրանոցի 32-ամյա սպասուհին ուսի վնասվածքը ստացել է հենց ենթադրյալ հարձակման ժամանակ, ուստի մենք հուսով ենք, որ այս մղձավանջը շուտով կվերջանա: Դատախազ Սայրուս Վենսը, ում վստահված է գործի …
Հրադադար Իսրայելի եվ ՀԱՄԱՍ-ի միջեվ Օգո 22,2011 17:41 Իսրայելի իշխանությունները եւ Գազայի հատվածում իշխող Համաս իսլամական շարժումը պայմանավորվածություն են ձեռք բերել կրակի ժամանակավոր դադարեցման մասին։Հիշեցնենք, որ վերջին օրերին իրավիճակն այդ շրջանում խիստ լարված է` Գազայից Իսրայել հրթիռակոծության եւ իսրայելյան օդուժի ռմբակոծության պատճառով։ Արդյունքում սպանվել է 15 պաղեստինցի եւ մեկ հրեա։
Օբաման Քադաֆիին տապալված է համարում Օգո 22,2011 17:15 ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Մուամար Քադաֆիի վարչակարգը կանգնած է տապալման եզրին եւ եկել է ժամանակը, որպեսզի Լիբիայի առաջնորդը հետագա զոհերից խուսափելու համար թողնի իշխանությունը,- գրում է The Sunday Times -ը: Օբաման նաեւ նշել է, որ ինքը պատրաստ է աջակցել լիբիական ընդդիմադիրներին` նրանց հետագա գործողությունների ընթացքում:Հիշեցնենք, որ անցած գիշեր Լիբիայի ապստամբները վերահսկողություն են …
Յուշենկո. Պատճառը քաղաքական շահն է եղել Օգո 22,2011 16:32 Ուկրաինայի նախկին նախագահ Վ.Յուշենկոն ասել է, որ 2009թ.-ին Ռուսաստանի հետ “գազային” պայմանագրերի կնքման ժամանակ Յ.Տիմոշենկոն գործել է` ելնելով իր քաղաքական շահերից,- գրում է Utro.ru -ն: “Ես կցանկանայի, որպեսզի դատարանը չեղյալ հայտարարի 2009թ.-ի ռուս-ուկրաինական գազային պայմանագրերը կամ դրանց առավել խնդրահարույց կետերը: Դատարանի որոշումը պետք է դրդի գործող իշխանություններին լուծել խնդիրը միջազգային արբիտրաժի միջոցով”,- նշել է Վ.Յուշենկոն:
Լիբիացիները ակտիվ են նույնիսկ երկրի սահմաններից դուրս Օգո 22,2011 16:25 Այն բանից հետո, երբ Լիբիայի նախագահ գնդապետ Քադաֆիին ընդդիմադիր ապստամբական ուժերը մուտք են գործել մայրաքաղաք Տրիպոլի, Անկարայում լիբիական դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է իր դիվանագիտական առաքելությունը: Քադաֆիի վարչակազմի մոտալուտ տապալման վտանգի լուրն առնելուն պես Անկարայում Լիբիայի դեսպանատան շենքից իջեցվել է Լիբիայի դրոշը եւ փոխարենը ծածանվել ազգային ժամանակավոր խորհրդի դրոշը:Դեսպանատան շրջակայքում շարունակում են այրել Քադաֆիի նկարները:
Քանդում են Արմավիրի միակ այգին Օգո 22,2011 15:48 Արմավիրի միակ այգում կատարվող շինարարական աշխատանքները, որոնք սկսել են դեռոեւս 3 ամիս առաջ` շարունկվում են: Ըստ “Էկոլուրի” տեղեկատվության, “Արմավիրի այգու պաշտպաններ” խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ քաղաքապետն իր խոստումը չի կատարել` այգին քաղաքի ծայրամաս տեղափոխելու վերաբերյալ: Այգու տարածքում կառուցվում է բանկ, եկեղեցի եւ անասնաբուժական դեղատուն: Իսկ Արմավիրի նոր հատակագծում այգու համար …
Հայ զինվոր է վիրավորվել Օգո 22,2011 15:22 Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ հրադադարի խախտման հետեւանքով վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ լեյտենանտ Ակիֆ Աբդիեւը. լուրը չի համապատասխանում իրականությանը: Իրականում տեղի է ունեցել հակառակը. Օգոստոսի 21-ին, ժամը 19:45-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրադադարի հերթական խախտման հետեւանքով վիրավորվել է ՊԲ զինծառայող, 1980 թվականին ծնված Նվեր Գարիկի Սարգսյանը: Վիրավորվածի վիճակը միջին ծանրության է, իսկ վիրահատությունից հետո …
Ժամկետային զինծառայող է ինքնասպան եղել Օգո 22,2011 15:16 Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ Օգոստոսի 19-ին ՀՀ զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող, 1991-ին ծնված Վարդան Ալբերտի Սևյանը, ըստ նախնական տվյալների, ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
21 Նոյեմբեր 08:00 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան