ՉԷ՛, ՉԷ՛, ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ Օգո 02,2011 00:00 ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե իսկապես ԱԺՄ-ն բանակցություններ է վարում Դաշնակցության հետ` միասնական ճակատով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, ասաց` չէ՛, չէ՛ եւ ավելացրեց, որ մինչեւ կուսակցության ներսում չորոշեն իրենց մասնակցության ձեւը, որեւէ կուսակցության հետ չեն կարող բանակցել: Բայց ասաց, որ այս ուղղությամբ ներքին քննարկումներ ԱԺՄ-ում արդեն կան:
ՄԱՇՏՈՑ ԵՎ ՃՈՅՏ Օգո 02,2011 00:00 Մեր թերթին տված հարցազրույցում նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) այն հարցին, թե մտնում է ՕԵԿ, բառացիորեն ասել էր հետեւյալը. «Եթե իմ հանրապետական կուսակցությունը կգործուղի ինձ ՕԵԿ, որ այնտեղ Նժդեհի գաղափարախոսությամբ դասախոսություններ կարդամ, կմտնեմ, ինչու չէ» եւ ավելացրել, որ Նժդեհի գծով իր առաջին ուսուցիչը եղել է Գալուստ Սահակյանը: Վերջինս, ում զանգահարել էինք մեկնաբանություն ստանալու համար, նախ …
ԳՆԱՑ ԲԱԴԵՆ-ԲԱԴԵՆ Օգո 02,2011 00:00 ՀՀ նախագահի նստավայրից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատեւ արձակուրդի, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Իսկ արդեն օգոստոսի 11-ին նա կմասնակցի «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտի հանդիսությանը, որը տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Օգոստոսի 12-ին կմեկնի Ղազախստանի Հանրապետություն` մասնակցելու Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին:Ինչպես նկատեցիք, պաշտոնական հաղորդագրության մեջ չկա …
ՆԱԽԿԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐՈՎ Օգո 02,2011 00:00 Նորաստեղծ «Քաղբանտարկյալներ» հ/կ-ն հուլիսի 30-ին տեղի ունեցած հիմնադիր ժողովում ընտրել է 13 հոգուց բաղկացած խորհուրդ: Երեկ պարզեցինք, որ խորհուրդն ունի հետեւյալ կազմը. Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան, Գագիկ Ջհանգիրյան, Հակոբ Հակոբյան, Սմբատ Այվազյան, Մուշեղ Սաղաթելյան, Արշակ Բանուչյան, Արամ Բարեղամյան, Հարություն Ուռուտյան, Աշոտ Մանուկյան, Ժորա Սափեյան, Աշոտ Զաքարյան եւ Գրիգոր Ոսկերչյան:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Օգո 02,2011 00:00 ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԿԱՐԳԸՀԱԿ-ի` իշխանության գալու հիմնական նպատակը Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀԺ-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: «Եթե Հայ ազգային կոնգրեսը գա իշխանության, նշանակում է` տեղի են ունեցել օրինական ընտրություններ: Դա արդեն նշանակում է, որ Սահմանադրության երկրորդ հոդվածով նախատեսված իրադարձությունը տեղի է ունեցել: Մնացած հոդվածները կյանքի կոչելու համար, բնականաբար, …
ԳՅԱԴԵ՛Ք, ԷՍ ԿՈՂՄ, ԳՅԱԴԵ՛Ք, ԷՆ ԿՈՂՄ Օգո 02,2011 00:00 Օրերս մեծ շուքով նշվեց պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը, դրանից առաջ՝ նրա կրտսեր որդու հարսանիքը, եւ երկու արարողություններին էլ ներկա էին ՀՀ քաղաքական, տնտեսական ու զինվորական, այսպես ասած, վերնախավի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Վերջիններից շատերը, այդ թվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, նրա տեղակալ Արշալույս Փայտյանը եւ այլք (ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը …
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՔՍԻՄՈՒՄ Օգո 02,2011 00:00 Անդրադառնալով Ղարաբաղի խնդրին` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, թե իր մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումները հասել են արդեն պատմական մաքսիմումի: Ըստ նրա` այդ հանդիպումների ժամանակ տեղի են ունեցել կարեւոր քննարկումներ, որոնց ժամանակ կողմերը արձանագրել են մի շարք բարդություններ: Մեդվեդեւի խոսքերով` բանակցությունները շարունակվելու են, եւ հանդիպումների հաճախականությունը` թե՛ նախարարների, թե՛ նախագահների մակարդակներով, չպետք …
ՄԻԱՑՅԱԼ, ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ Օգո 02,2011 00:00 Երեկ լրացավ Հայ ազգային կոնգրեսի հիմնադրման երրորդ տարեդարձը: Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, գնահատելով իրենց եռամյա գործունեությունը, նշեց, թե հանձին Կոնգրեսի` ունենք ինստիտուցիոնալ, միացյալ ընդդիմություն: Ընդ որում, Կոնգրեսն անցավ բազմաթիվ ճնշումների, խոչընդոտների ու ճնշումների միջով` դրանցից դուրս գալով հաղթանակած: «Այս երեք տարիների ընթացքում ամեն ինչ տեսանք. մեր քաղաքական թիմի համակիրները մարտի 1-ի …
ՄԱՐԶՊԵՏԻ ՀԻՆՆ Է ԼԱՎ Օգո 02,2011 00:00 Թեեւ կառավարության հինգշաբթի օրվա նիստում Արթուր Նալբանդյանը նշանակվեց Լոռու մարզպետ, սակայն կառավարության պաշտոնական կայքում շարունակվում է գրված մնալ հին մարզպետի անունը: Ընդ որում, ուշագրավն այն է, որ Արամ Քոչարյանը մարզպետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել մոտ 15 օր առաջ, իսկ նոր մարզպետի նշանակումից հետո էլ անցել է արդեն 5 օր, սակայն կառավարությունում կարծես թե չեն շտապում …
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԹՇՆԱՄԻՆ Օգո 02,2011 00:00 Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին The Business Year ամսագրի հատուկ The Business Year-Azerbaijan 2011 համարին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի թշնամին նաեւ Վրաստանի թշնամին է: «Երկու երկրներն էլ լուրջ խնդիրներ ունեն` կապված չկարգավորված հակամարտությունների հետ, եւ Ադրբեջանի ու Վրաստանի յուրաքանչյուր ընդդիմախոս մեր երկու երկրների թշնամին է: Մեր ուժը միասնության մեջ է, եւ դա լոկ խոսքեր …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
21 Նոյեմբեր 08:00 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան